Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Լյուքսեմբուրգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

06.05.2015, 21:22
Լյուքսեմբուրգի մեծ դքսության խորհրդարանը չորեքշաբթի միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը, ասվում է Հայաստանի ԱԳՆ Facebook–ի պաշտոնական էջում։
Լյուքսեմբուրգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Լյուքսեմբուրգի մեծ դքսության խորհրդարանը չորեքշաբթի միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը, ասվում է Հայաստանի ԱԳՆ Facebook–ի պաշտոնական էջում։

Ավելի վաղ` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին, որը նշվեց այս տարվա ապրիլի 24–ին, այդ հանցագործության կատարման փաստը ճանաչեցին Չիլիի և Ավստրիայի խորհրդարանները, Չեխիայի խորհրդարանի պրոֆիլային կոմիտեն։ Համապատասխան բանաձևը քննարկվում է նաև գերմանական Բունդեսթագում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–