Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայաստանի ԱԱԾ–ն խոստանում է դատարանում նախկին ոստիկանի կողմից հօգուտ Ադրբեջանի լրտեսության փաստեր ներկայացնել

06.02.2014, 16:26
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խոստանում է հունվարի 31–ին ձերբակալված ՀՀ քաղաքացի Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանի կողմից հօգուտ Ադրբեջանի իրականացված լրտեսության փաստեր ներկայացնել։
Հայաստանի ԱԱԾ–ն խոստանում է դատարանում նախկին ոստիկանի կողմից հօգուտ Ադրբեջանի լրտեսության փաստեր ներկայացնել
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խոստանում է հունվարի 31–ին ձերբակալված ՀՀ քաղաքացի Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանի կողմից հօգուտ Ադրբեջանի իրականացված լրտեսության փաստեր ներկայացնել։

Նախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդում էր տարածել հօգուտ Ադրբեջանի լրտեսական գործունեություն իրականացնելու մեղադրանքով Հայաստանի քաղաքացի Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանի ձերբակալման մասին։

Հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ԱԱԾ մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ԶԼՄ–ների միջոցով հերքել է Մարտիրոսյանի կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ` հայտնելով, որ այդ մարդն իրենց ծանոթ չէ։

Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանամերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Խ. Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ»,– նշվում է հաղորդագրությունում։

«Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին»,– ընդգծեցին մամուլի ծառայությունից։ -0-