Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 28, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Լուրեր են շրջանառվում Սեյրան Օհանյանի` ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին

05.10.2016, 10:38
Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին։
Լուրեր են շրջանառվում Սեյրան Օհանյանի` ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, գրում է «Հրապարակը»։

Մասնավորապես, լուրեր են շրջանառվող, որ նա նախագահելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք «Շրջադարձ» կուսակցությունը։  

Թերթի հաղորդմամբ, ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած է բաժանվել Սերժ Սարգսյանից։

Իր հերթին` չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների պնդմամբ, առանց երկմտելու դուրս կգա ՀՀԿ-ի դեմ, եթե Սեյրան Օհանյանը վերջնական համաձայնություն տա: Լուրեր կան, որ «Շրջադարձը» ռուսական շրջանակներից է ֆինանսավորվելու, և դրա նորամուտի առաջին ծիծեռնակը վերջերս բացված politinfo.am կայքն է, գրում է թերթը։ –0–