Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի տեղեկատվությունն իբր ղարաբաղյան ԶՈՒ–երի տեղաշարժի մասին

02.10.2015, 13:37
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունը, թե ղարաբաղյան ստորաբաժանումները տեղաշարժվել են առաջնագծից։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի տեղեկատվությունն իբր ղարաբաղյան ԶՈՒ–երի տեղաշարժի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունը, թե ղարաբաղյան ստորաբաժանումները տեղաշարժվել են առաջնագծից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ, հերթական ապատեղեկատվություն է»,–ասված է  ԼՂՀ  պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

»ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի»,–նշվում է հաղորդագրությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-