Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցում զիջումների գնալ իր դեմ կիրառվող պատժամիջոցների ճնշման ներքո. փորձագետ
20.03.2014,
19:07
Պատժամիջոցների սահմանման սպառնալիքի ներքո Ռուսաստանը կարող է Թուրքիային և Ադրբեջանին առաջարկել ղարաբաղյան հակամարտությունը նրանց օգտին լուծել, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Պատժամիջոցների սահմանման սպառնալիքի ներքո Ռուսաստանը կարող է Թուրքիային և Ադրբեջանին առաջարկել ղարաբաղյան հակամարտությունը նրանց օգտին լուծել, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
Նա կարծում է, որ Ռուսաստանը կարող է գնալ դրան` փոխարենը պահանջելով հրաժարվել իր դեմ սահմանվող պատժամիջոցներից, մասնավորապես, Թուրքիայի կողմից։
«Թուրքիայի դերը բավականին մեծ է` դա աշխարհի 15–րդ տնտեսությունն է, և այդպիսի առաջարկություն նրան կարող է արվել»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Գրիգորյանը։
Այդպիսի սցենարի հավանականությունը, ըստ նրա, բավականին մեծ է, քանի որ Ռուսաստանը մեկուսացման գործընթացում է, և նրա կարևորագույն խնդիրն այդ դրությունից դուրս գալն է։ Այս պահին պատժամիջոցներին, բացի ԵՄ երկրներից, Կանադայից և ԱՄՆ–ից միացել են նաև Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան` երկրներ, որոնք առաջատար են համաշխարհային առևտրային ոլորտում։
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն իր հերթին նշեց, որ Ռուսաստանը շատ շահագրգռված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմամբ Կասպից ավազանում իր դիրքերի ամրապնդման համար, և դա պետք է կատարվի տարածաշրջանային խնդիրների լուծման հաշվին, քանի որ այլ լծակներ այդ տարածքում նա չունի։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-