Մինսկն իր օգնությունն է առաջարկում Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. Բելառուսի ԱԳՆ
12.03.2015,
21:57
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջարկել է Մինսկի օգնությունը, հաղորդում է Վովոստի—արմենիան, հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջարկել է Մինսկի օգնությունը, հաղորդում է Վովոստի—արմենիան, հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է 1992 թվականին հատուկ այդ նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի համանախագահությամբ։
«Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այնպես, ինչպես դա արեցինք ուկրաինական համատեքսում»,–հինգշաբթի Մինսկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյը։
Նա ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է ԵԱՀԿ ջանքերը` ուղղված տարածաշրջանային անվտանգության զարգացման և կայունացմանը, ինչպես նաև երկարատև հակամարտությունների ու խաղաղ կարգավորման լուծումների որոնման հարցում` այդ թվում նաև ղարաբաղյան։ Նախարարի խոսքերով, Մինսկը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսունակությունը` հատկապես այս հիմնախնդրի կարգավորման գործում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-