Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանում միտինգային ակտիվացման նոր շրջանը քիչ հավանական է. փորձագետ

14.01.2014, 15:57
Հայաստանում միտինգային ակտիվացման նոր շրջանը քիչ հավանական է, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Հայաստանում միտինգային ակտիվացման նոր շրջանը քիչ հավանական է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միտինգային ակտիվացման նոր շրջանը քիչ հավանական է, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Եթե խոսքն այն մասին է, թե արդյոք մենք կտեսնե՞նք քաղաքական ակտիվացում, կլինի՞, արդյոք, իրավիճակ, երբ ընդդիմադիր կամ մասամբ ընդդիմադիր ուժերը կփորձեն քաղաքական պայքարը խորհրդարանից տեղափոխել փողոց և արդյունքի հասնել, ապա կարծում եմ, որ նման գործընթացները քիչ հավանական են», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մինասյանը։

Նա ավելացրեց, որ չնայած մարդկանց հնարավոր է փողոց հանել` օգտագործելով քաղաքական և սոցիալական խնդիրները, սակայն այդ ամենը չի հանգեցնի հանրապետությունում քաղաքական կամ սոցիալ–տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխության։

Փորձագետը նշեց, որ ընդդիմադիր կամ մասամբ ընդդիմադիր ուժերն ի վիճակի չեն կառավարել հասարակության դժգոհությունը իշխանությունից, և այդ գործառույթը փորձում են իրենց վրա վերցնել քաղաքացիական ակտիվիստները։–0–