Ուկրաինայի և ԵՄ–ի միջև ԱԱԳ–ի ստեղծման դեպքում ՄՄ երկրները պաշտպանելու են սեփական շուկաները
25.10.2013,
11:41
Ռուսաստանն ու Մաքսային միությունում նրա գործընկերները Ուկրաինայի և ԵՄ–ի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման դեպքում սեփական շուկաների պաշտպանության հարցում գործելու են «բավականին ազնիվ, սակայն հաստատակամ», Մոսկվան ու Կիևը առաջիկա խորհրդակցությունները կանցկացնեն երկու շաբաթվա ընթացքում, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանն ու Մաքսային միությունում նրա գործընկերները Ուկրաինայի և ԵՄ–ի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման դեպքում սեփական շուկաների պաշտպանության հարցում գործելու են «բավականին ազնիվ, սակայն հաստատակամ», Մոսկվան ու Կիևը առաջիկա խորհրդակցությունները կանցկացնեն երկու շաբաթվա ընթացքում, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
«Եթե Ուկրաինայի և ԵՄ–ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծվի, ապա մենք կվարվենք բավականին ազնիվ, սակայն հաստատակամ», – ասել է Շուվալովը ՄՄ պետությունների ղեկավարների և Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ նախօրեին Մինսկում կայացած բանակցությունների արդյունքում։
«Մենք խորհրդակցություններ ենք սկսել ուկրաինական կողմի հետ, որոնց երկրորդ փուլը հնարավոր կլինի անցկացնել երկու շաբաթվա ընթացքում», – ավելացրել է նա։
Շուվալովը տեղեկացրել է, որ հինգշաբթի ՄՄ առաջնորդները որոշում են ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին լիազորել երրորդ երկրների համար միասնական մաքսային տուրքի ներդրման հնարավորությամբ Ուկրաինայի և Եվրամիության հարաբերությունների նման դեպքերում։ Միաժամանակ ինչպես նշել է ՌԴ առաջին փոխվարչապետը, ազատ առևտրի գոտու մասին Ուկրաինայի հետ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կնքած բոլոր համաձայնագրերը կպահպանվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր նախագահն ու մյուս նախագահները հաստատել են, որ ազատ առևտրի գոտու մասին բոլոր համաձայնագրերը, բոլոր դրույթներն ամբողջությամբ կպահպանվեն, և բոլոր ֆորմալ հարցերն ամբողջովին կիրականացվեն։ Սակայն չարժե ակնկալել, որ մենք ոչինչ չենք անի սեփական շուկաների պաշտպանության ուղղությամբ», – ասել է Շուվալովը։
Նա հիշեցրել է, որ ԱԱԳ–ի պայմանագրի դրույթներից մեկը պաշտպանական միջոցներ է նախատեսում։–0–