Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հայաստանի նախագահը ցավակցություն է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ

17.06.2015, 18:14
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը ցավակցություն է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

 «Խորը ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը: Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ»,– ասվում է հեռագրում։

Նախագահը նշեց, որ Քրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները և դուրս գալ զարգացման ուղի: Հիմնադրամի իրականացրած ծրագրերը նոր հզոր շունչ հաղորդեցին Հայաստանի տնտեսությանը՝ լրջորեն փոխելով մեր երկրի նկարագիրը:

«Համոզված եմ, որ մեծ հայորդու, Հայաստանի ազգային հերոսի լուսավոր հիշատակը միշտ վառ է մնալու, և մեր ժողովուրդը հիշելու է նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով: Ցավակցում եմ բոլորիս այս մեծ կորստյան կապակցությամբ»,– ասվում է պետության ղեկավարի ցավակցական ուղերձում։

Միլիարդատեր Քըրք Քրքորյանը մահացել է հունիսի 16–ի լույս գիշերը 98 տարեկան հասակում։ Քրքորյանն արժանացել էր Հայաստանի բարձրագույն` Ազգային հերոսի կոչման պատմական հայրենիքին ցուցաբերած էական աջակցության համար։ -0-