ՀՀ ԱԺ նախագահը կմասնակցի Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովին

ՀՀ ԱԺ նախագահը կմասնակցի Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում  ԱԺ  պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-19-ը  Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ 

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: 

Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: 

Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: 

Միջխորհրդարանական միությունը միջազգային կազմակերպություն է, որը համակարգում է աշխարհի խորհրդարանների գործողությունները։ Այն հիմնադրվել է 1889 թ.–ին Ուիլյամ Ռանդալ Քրիմերի և Ֆրեդերիկ Պասսիի կողմից և դարձել է քաղաքական քննարկումների առաջին միջազգային հարթակը։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:07 17.03.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×