Հայաստանի իշխանությունները Ադրբեջանից հայ փախստականների խնդիրը պետք է լուծեն քաղաքական մակարդակում. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար
24.02.2015,
21:04
Հայաստանի իշխանությունները Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդիրը պետք է լուծեն քաղաքական մակարդակում, «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանի եթերում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդիրը պետք է լուծեն քաղաքական մակարդակում, «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանի եթերում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
«Փախաստականների խնդիրը Արցախյան հիմնախնդրի ածանցյալ չէ։ Այն հիմնախնդրի լուծման բանալին է։ Դրա համար բոլոր կողմերը ձգտում են համահարթել այն և ցույց տալ, որ հայ փախստականների խնդիր չկա»,–ասել է Մելիքյանը։
Նրա խոսքերով, այս խնդրի լուծման առաջին քայլը պետք է իրականացնեն Հայաստանի իշխանությունները, որոնք իրենց վրա կվերցնեն Ադրբեջանից գաղթած հայ փախստականների իրավունքների պաշտպանությունը` ոչ թե քարոզչության, այլ քաղաքական մակարդակով, որը իրավական քայլեր է ենթադրում։
«Նախկինում Հայաստանի իշխանությունները իրականացրել են իրավական քայլեր, որոնք պարունակել են աղաղակող անօրինականություններ։ Օրինակ, բոլոր փախստականները հետին թվով ստացել են Հայաստանի քաղաքացիություն։ Այսինքն, մարդիկ տարիներ շարունակ ապրելով Հայաստանի տարածքում որպես փախստականներ, անհասկանալի օրենսդրական ակտերի հիման վրա դարձել են Հայաստանի քաղաքացիներ` համաձայնություն չտալով և նույնիսկ չիմանալով այդ մասին»,–ասել է Մելիքյանը։
Նշելով, որ արդեն 10 տարի է ինքը զբաղվում է փախստականների հարցերով, Մելիքյանը ասել է, որ իրենց պահանջն ընդգրկում է նյութական և բարոյական վնասի փոխհատուցում, ինչես նաև Հայրենիքի կորստի փոխհատուցում։ «Այս պահանջները ձևակերպվել են, փորձ է արվել այն հասցնել Հայաստանի և Արցախի իշխանություններին»,–ասել է Մելիքյանը։
Նրա կարծիքով, տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի իշխանություններն ընդունելով մադրիդյան սկզբունքները, հաշտվել են այն մտքի հետ , որ հայ փախստականների հարցը քննարկման առարկա չպետք է դառնա։
«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում Ադրբեջանից գաղթած փախստականների խնդիրը լուծված է, որ այդպիսի խնդիր չկա։ Սա, մեղմ ասած, փախստականների հանդեպ հանցագործություն է, իրավունքներ, որ ոտնահարվել են կոպիտ ձևով -0-