Տարածաշրջանում Հայաստանի դերակատարությունը, որպես Ռուսաստանի դաշնակից, կարող է աճել
30.11.2015,
12:54

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գլոբալ առաջնահերթությունների կենտրոնի նախագահ Նիկոլայ Զլոբինը կարծում է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի համար դառնալ ավելի ազդեցիկ դաշնակից ռուս–թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, հաղորդում է newsarmenia.am-ը։
«Կարծում եմ, որ այստեղ Հայաստանի համար շատ կարևոր է ձևավորել իր քաղաքական առաջնահերթությունները։ Ես, օրինակ, կարծում եմ, որ ցեղասպանությանը վերաբերող պատմական արդարության վերականգնման կարևորության հետ մեկտեղ, որն, իհարկե, տեղի է ունեցել և այն հարկավոր է ճանաչել, ամեն դեպքում, չի կարելի սահմանափակել հայկական վերնախավի նպատակների արտաքին–քաղաքական տեսլականը։ Ինձ թվում է, որ Հայաստանի բարգավաճումը, երկրի միջազգային ազդեցության աճը նման պայմաններում շատ ավելի կարևոր է, քան պատմական արդարության վերականգնումը, որքան էլ, որ դա ցինիկ չի հնչում, քանի որ քաղաքականությունն առաջին հերթին ապագայի գործ է», – հայտարարեց Զլոբինը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով` Ռուսաստանին հիմա կհետաքրքրի ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում։
«Իսկ հայկական վերնախավը պատրա՞ստ է նման զարգացումների։ Ընդհանրապես, Ռուսաստանը, միգուցե, ավելացնի իր ռազմական ներկայությունը ԱՊՀ երկրներում, Կովկասում, Մերձավոր Արևելքում։ Հարկավոր է այս հարցի շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ», – կարծում է Զլոբինը։ –0–