Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ընտրախախտումների վերաբերյալ 73 քրգործ է հարուցվել, 24-ը ուղարկվել է դատարան, 9 անձ դատապարտվել է

18.02.2016, 17:35
Փետրվարի 18-ի դրությամբ, անցած տարվա դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ:
 Ընտրախախտումների վերաբերյալ 73 քրգործ է հարուցվել, 24-ը ուղարկվել է դատարան, 9 անձ դատապարտվել է
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 18-ի դրությամբ, անցած տարվա դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 24 քրեական գործ 27 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 33 քրեական գործերով 37 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 9 քրեական գործով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Դեկտեմբերի 6–ին  Հայաստանի 1997 ընտրատեղամասերում անցկացվել է սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ -0-