Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Վարչապետը փոխգործակցության հարցեր է քննարկել Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչների հետ

23.06.2016, 12:16
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը փոխգործակցության հարցեր է քննարկել Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։  

Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ գործունեությունը հայապահպանության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում և իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը:

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետը ներկայացրել է կուսակցության ծրագրերը և նշել, որ կուսակցությունը պատրաստ է շարունակել աջակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ազգային ինքնության ու լեզվի պահպանման, մայր հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի շուրջ։–0–