Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ոստիկանությունը չի պատրաստվում ցրել Բաղրամյան պողոտայի ցույցը

25.06.2015, 22:34
Ոստիկանությունը չի պատրաստվում ցրել Բաղրամյան պողոտայի ցույցը, որի մասնակիցները դժգոհում են Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից։  
Ոստիկանությունը չի պատրաստվում ցրել Բաղրամյան պողոտայի ցույցը
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանությունը չի պատրաստվում ցրել Բաղրամյան պողոտայի ցույցը, որի մասնակիցները դժգոհում են Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից։  

«Այսօր մենք չենք պատրաստվում որևէ գործողություն ձեռնարկել ցուցարարների նկատմամբ»,– ասել է Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Վալերի Օսիպյանը ցույցի տարածքում հավաքված լրագրողներին։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։  

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ -0-