Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ Հայաստանում ի վիճակի չէ իր շուրջ համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը. փորձագետ

19.12.2013, 17:06
Հայաստանի ոչ մի քաղաքական ընդդիմադիր ուժ ի վիճակի չէ իր շուրջ բողոքող ընտրազանգված համախմբել, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։
Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ Հայաստանում ի վիճակի չէ իր շուրջ համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոչ մի քաղաքական ընդդիմադիր ուժ ի վիճակի չէ իր շուրջ բողոքող ընտրազանգված համախմբել, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

«Ըստ էության, այսօր չկա որևէ քաղաքական ուժ, որը կարողանա իր շուրջ բողոքող ընտրազանգվածի միավորող դառնալ»,– ասաց նա։

Մարկարովը կարծում է, որ հանրապետության քաղաքական դաշտում պայքարը գլոբալ բնույթ չի կրում և հասարակության իրական տրամադրությունները չի արտացոլում։

«Ռազմավարական առումով Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող ուժերի միջև լուրջ պայքար չի տարվում, ամեն ինչ կենտրոնանում է կոնկրետ խնդիրների շուրջ»,– ասաց նա։

Ըստ քաղաքագետի, հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ այս տարի ոչ մի քաղաքական ընդդիմադիր ուժ չկարողացավ օգտվել քաղաքացիական հասարակության աշխուժացումից և «դրանից քաղաքական դիվիդենդներ ստանալ»։ -0-