Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Ժամանակն է անցկացնել հայ-վրացական սահմանի դեմարկացիա. Վրաստանի նախագահ

13.03.2019, 18:17
«Չի կարելի, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև այդ գործընթացը այդքան ձգձգվի», - հայտարարեց նա:
 Ժամանակն է անցկացնել հայ-վրացական սահմանի դեմարկացիա. Վրաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ժամանակն է կատարել հայ–վրացական սահմանի դեմարկացիա։

«Չի կարելի, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև այդ գործընթացը այդքան ձգձգվի: Մենք համաձայնություն ենք ձեռք բերել կյանքի կոչել այն պայմանագիրը, որը մենք ձեռք ենք բերել դեռ իմ` արտաքին գործերի նախարարի պաշտոնում աշխատելու ժամանակ», - հայտարարեց նա:

Նա հայտնել է նաև, որ պայմանագրի կարգավորման դաշտն արդեն համաձայնեցված էր:-0-