ԱԱԾ-ն հաստատում է Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվող անձանց ձերբակալելու փաստը
08.02.2013,
14:50
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել են երկու հոգու։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել են երկու հոգու։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նրանցից մեկը Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող` 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանն է, մյուսը` 1972թ. ծնված Սամվել Ալբերտի Հարությունյանը:
Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք էր ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն էր տարել։ Խորհրդային տարիներին Հայրիկյանը հայտնի դիսիդենտ է եղել, իսկ 1988 թվականին նրան զրկել են խորհրդային քաղաքացիությունից։
Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։ -0-