Рейтинг@Mail.ru
USD
364.6
EUR
425.2
RUB
4.3204
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ադրբեջանը և Թուրքիան արմատական քայլերի չեն դիմի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում. պատգամավոր

08.10.2012, 13:48
Ադրբեջանը և Թուրքիան արմատական քայլերի չեն դիմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանի գործարկման դեպքում, կարծում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերակցությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը և Թուրքիան արմատական քայլերի չեն դիմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանի գործարկման դեպքում, կարծում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերակցությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։

«Եթե Ադրբեջանն ամեն դեպքում համարձակվի արմատական քայլերի դիմել, ապա կբարդացնի միջազգային հանրությունում «Սաֆարովի գործից» հետո առանց այդ էլ վատացած դրությունը»,– երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զաքարյանը։

Ըստ նրա` քաղաքացիական ավիացիայի նկատմամբ ագրեսիվ գործողությունները հակասում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին, և միջազգային հանրությունը դա չի ընդունի։

Ստեփանակերտի օդանավակայանն այսօրվա դրությամբ լիովին պատրաստ է չվերթերի իրականացմանը, այն պաշտոնապես շահագործման է հանձնվել  հոկտեմբերի 1–ին։

Բոլոր համալիր շինարարական աշխատանքների անցկացման համար շուրջ 5 մլն դոլար է ծախսվել,  բոլոր միջազգային չափանիշներով զինված օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևորի։ օդանավակայանի նախագծի մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով հետագայում միջազգային չվերթեր իրականցնելու հնարավորությունները։

Օդանավակայանի շինարարությունը լիովին ավարտվել է 2011թ.–ի մայիսին, սակայն դրանից հետո որոշակի ժամանակ է պահանջվել կազմակերպչական աշխատանքների անցկացման, այդ թվում`համապատասխան կադրերի պատրաստման համար։
Սկզբում օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ–Երևան–Ստեփանակերտ չվերթերը, սակայն այն կառուցվում է նաև այլ ուղղություններով չվերթեր իրականացնելու հեռանկարով։

Նախորդ տարվա մարտին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն իրավունք ունի ոչնչացնելու օդակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները։ Սակայն ավելի ուշ ադրբեջանական իշխանությունենրը պարզաբանեցին, որ մտադիր չեն ուժ գործադրել քաղաքացիական օբյեկտների դեմ։

Հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված օդանավակայանի բացման հետ կապված քաղաքացիական օդանավերի դեմ ուժ չգործադրելու երաշխիքներ  են ստացել։

Ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից։--0—