Рейтинг@Mail.ru
USD
368.19
EUR
422.02
RUB
5.0067
GEL
138.94
2026 թ. հունիսի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կժամանի Հայաստան դեկտեմբերի 13-ին

10.12.2012, 17:47
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան դեկտեմբերի 13-ին եռօրյա այցով կժամանի Հայաստան, հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կժամանի Հայաստան դեկտեմբերի 13-ին
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան դեկտեմբերի 13-ին եռօրյա այցով կժամանի Հայաստան, հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:

Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված այցի շրջանակներում Մելիան կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի կողմից սահմանվել է 1950 թվականին՝ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման պատվին:
Հռչակագիրն ամրագրել է Երկրի յուրաքանչյուր բնակչի երեսուն անբաժան իրավունքները: