Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար

06.10.2020, 17:30
Հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ահաբեկիչներ մեկնել են ղարաբաղյան հակամարտության գոտի․ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն
Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության համատեքստում Կովկասը ահաբեկչական կազմակերպությունների անդամների պլացդարմի վերափոխելու հնարավորությունից: Այս մասին ասվում է ԱՀԾ-ի ղեկավարի հայտարարության մեջ, որը ՏԱՍՍ-ը ստացել է երեքշաբթի ծառայության մամուլի բյուրոյից։

«Ղարաբաղում բռնկվող զինված հակամարտությունը, մագնիսի պես, ներգրավում է զինյալների տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից: Մեզ չի կարող չմտահոգել, որ Անդրկովկասը ի կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր պլացդարմ, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարակից պետություններ, ներառյալ Ռուսաստանը», - ընդգծեց Նարիշկինը։

Նա նշել է, որ ԱՀԾ-ում առկա տեղեկատվության համաձայն, Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես ՝ «Ջահբաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ ալ-Համզայից», «Սուլթան Մուրադից», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից վարձկանները ակտիվորեն տարվում են հակամարտության գոտի։

Նարիշկինը շեշտել է, որ խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել ղարաբաղյան նոր պատերազմում։-0-