Անվստահության և վախի մթնոլորտ է ձևավորվել հասարակության շրջանում. «Ժառանգության» գլխավոր քարտուղար
15.02.2013,
13:46
Ընտրություններից առաջ հասարակության շրջանում անվստահության և վախի մթնոլորտ է ձևավորվել, երկուշաբթի հայտնեց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ընտրություններից առաջ հասարակության շրջանում անվստահության և վախի մթնոլորտ է ձևավորվել, երկուշաբթի հայտնեց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։
«Նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ հանրապետության բնակչության շրջանում վստահությունը նախագահական ընտրության նկատմամբ նվազել է։ Շատերն անվստահություն են արտահայտում ընտրությունների ընթացքում իշխանափոխության հավանականության նկատմամբ, և գաղտնիք չէ, որ արդեն կարծիք է պտտվում, որ անիմաստ է մասնակցել ընտրություններին, քանի որ ամեն ինչ արդեն կանխորոշված է»,– ասաց Սաֆարյանը` ամփոփելով նախընտրական քարոզարշավի արդյունքները։
Նրա կարծիքով, մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՅԴ–ն հրաժարվելով սեփական թեկնածու առաջադրելուց` հաստատեցին հասարակական որոշ շրջանակներում առաջիկա ընտրությունների նկատմամբ ձևավորված անվստահությունը։
Բացի անվստահությունից, Սաֆարյանի կարծիքով, հայկական հասարակության շրջանում աստիճանաբար վախ է ձևավորվել ընտրություններից առաջ, որը, մասնավորապես, կապված է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի հետ։
Հայրիկյանը հրազենային վերք է ստացել հունվարի 31–ին` Երևանի կենտրոնում, ինչից հետո հաջող վիրահատություն է տարել։ Նա դուրս է գրվել փետրվարի 11–ին` շարունակելով զննում անցնել ամբուլատոր կարգով։
«Այդ դեպքից հետո յուրաքանչյուրը սկսել է կարծել, որ մեր երկրում քաղաքականությամբ զբաղվելը, քաղաքական գործունեությունը վտանգավոր է կյանքի համար»,– նշեց նա։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—