Հաղթանակի 70-ամյակի միջոցառումները պետք է ընդգծեն ռասիզմի և նացիզմի հերոսացման դեմ պայքարի առաջնահերթությունը. Սարգսյան
10.10.2014,
16:10
Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի միջոցառումները պետք է ընդգծեն մեր երկրների համար այնպիսի հարցերի առաջնահերթությունը, ինչպիսիք են հակադարձումը պատմության ռևիզիոնիզմի և նացիզմի հերոսացման փորձերին, պայքարը ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը, ուրբաթ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի միջոցառումները պետք է ընդգծեն մեր երկրների համար այնպիսի հարցերի առաջնահերթությունը, ինչպիսիք են հակադարձումը պատմության ռևիզիոնիզմի և նացիզմի հերոսացման փորձերին, պայքարը ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը, ուրբաթ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում։
«Այսօրվա նիստի օրակարգի հարցերից ցանկանում եմ հատկապես առանձնացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված ուղերձը: Քսաներորդ դարի համաշխարհային երկու պատերազմների արյունալի դասերը, ինչպես և մեր ժողովուրդների հերոսության դասերը, պետք է տպավորվեն ապագա սերունդների հիշողության մեջ, երիտասարդության հանդուրժողականության, ազգամիջյան և միջդավանական համերաշխության ոգով»,– ասաց Սարգսյանը։
Ըստ նրա` հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական և էթնիկ անհանդուրժողականությունը. հաջորդ տարի նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
«Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է»,– նշեց Սարգսյանը։
Նախագահի խոսքով` կրոնական անհանդուրժողականության վերջին դրսևորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից:
«Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր արևելքի քրիստոնեական, եզդիական և այլ համայնքները, չեն կարող արդարացվել և չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաև՝ իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին այդ բարբարոսությունը»,– ընդգծեց Սարգսյանը։
Նրա խոսքով, աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվածության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության և կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա: -0-