Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արարատ Միրզոյանը ԼՂ հակամարտության կարգավորման առնչվող հարցեր է քննարկել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նորանշանակ համանախագահի հետ (ՎԻԴԵՈ)

06.09.2021, 15:24
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը.ՎԻԴԵՈ
Արարատ Միրզոյանը ԼՂ հակամարտության կարգավորման առնչվող հարցեր է քննարկել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նորանշանակ համանախագահի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։–0–