Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

27.08.2025, 16:28
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով նարեկ Մկրտչյանը ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։