Հայաստանի սահմանների մասին Նազարբաևի խոսքերը հասցեագրված էին առաջին հերթին Ադրբեջանին
05.06.2014,
19:46
Հայաստանի սահմաններին վերաբերող` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքերը հասցեագրված էին առաջին հերթին Ադրբեջանին, կարծում է ՀՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սահմաններին վերաբերող` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքերը հասցեագրված էին առաջին հերթին Ադրբեջանին, կարծում է ՀՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։
Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հայտարարել է հետևյալը, – «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ է մտել այն վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն միայն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակներում, որոնք ճանաչվել են ինչպես ՄԱԿ–ի, այնպես էլ ԱՀԿ–ի կողմից։ Սա քննարկման առարկա է»։
«Նազարբաևի խոսքերը հիմնականում հասցեագրված էին մեր հարևան հանրապետությանը և նրա նախագահին, ոչ ավել։ Ոչ մի պայման` կապված Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային սահմանի հաստատման անհրաժեշտության կամ նրա նկատմամբ վերահսկողության հետ, ոչ միայն չկա, այլև լինել անգամ չի կարող», – հայտարարել է Դավթյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։–0–