Հայաստանի ԿԳ նախարարը կմասնակցի Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը. մամուլի քարտուղար
06.06.2014,
14:44
Հայաստանի կրթության և գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրթության և գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին։
«Աշոտյանը կմեկնի Ուկրաինա և կմասնակցի երդմնակալության արարողությանը»,– ասաց նա։
Ավելի վաղ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հայտնել էր, որ Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, հնարավոր է, մասնակցի Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, սակայն Հայաստանի ԱԳՆ–ում այդ տեղեկությունը չեն հաստատել։
Ուկրաինայի նախագահի ընտրությունը կայացել է մայիսի 25–ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքնաառաջադրված միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին հաղթող է ճանաչել` նրա օգտին քվեարկել է ընտրողների 54.7 տոկոսը։ Ընտրություններն անցել են քաղաքական խորը ճգնաժամի և երկրի արևելքում անկախության կողմնակիցների դեմ կիևյան իշխանությունների ուժային լայնածավալ օպերացիայի ֆոնին, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Մոսկվայում այդ օպերացիան պատժիչ են անվանել և կոչ են անում Կիևին անհապաղ այն դադարեցնել։ -0-