Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Ավագանու խորհրդի ընտրություններն ավարտվեցին Երևանում

14.05.2017, 20:05
Ավագանու խորհրդի ընտրություններն ավարտվեցին կիրակի Երևանում: Ժամը 20.00-ին Երևանի տարածքում փակվեցին բոլոր 474 ընտրատեղամասերը:
Ավագանու խորհրդի ընտրություններն ավարտվեցին Երևանում
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Ավագանու խորհրդի ընտրություններն ավարտվեցին կիրակի Երևանում: Ժամը 20.00-ին Երևանի տարածքում փակվեցին բոլոր 474 ընտրատեղամասերը: 

Ընտրողների ցուցակում ընդգրկվել է 842 147 մարդ: Տեղական ժամանակով ժամը 17։00–ի դրությամբ Ավագանու ընտրություններին քվեարկել է 290 737 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 34.52 %–ը։

Երևանի ավագանու խորհրդի այս ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։ -0-