Ավստրալական նահանգի կողմից սկսած ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացն անխուսափելի է. պաշտոնական
25.10.2012,
15:28
Նոր Հարավային Ուելսի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման սկսած գործընթացն անխուսափելի է և արագացված տեմպերով կընթանա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր Հարավային Ուելսի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման սկսած գործընթացն անխուսափելի է և արագացված տեմպերով կընթանա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Նոր Հարավային Ուելսի ամենախոշոր նահանգի օրենսդիր խորհուրդն (Խորհրդարանի վերին պալատ) հինգշաբթի բանաձև է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և այնտեղ ապրող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ :
«Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը կրկին կսկսի իր հիստերիան, բայց չեմ կարծում, դա ինչ որ ազդեցություն կունենա ճանաչման գործընթացի վրա։ Այն անխուսափելի է, և ավելի արագ կընթանա, հատկապես հաշվի առնելով, որ աշխարհում վերջին մի քանի տարիների ընթացքում նոր պետությունների ձևավորումը որակապես նոր մակարդակ է ձեռք բերել»,–նշեց Բաբայանը։
Նշելով, որ Նոր Հարավային Ուելսը դարձավ ԼՂՀ անկախությունը ճանաչած առաջին սուբյեկտը, նա ասաց, որ միջազգային հանրությունն արդեն սկսում է խոսքից գործի անցնել։
«Այո, առայժմ ճանաչումն ընթանում է նահանգների մակարդակով, բայց գիտենք, որ հնարավոր ճանաչման մասին ժամանակին հայտնել էր Ուրուգվայը։ Մի շարք այլ պետություններ, կարծում եմ, առաջիկայում նույնպես կսկսեն ճանաչման գործընթացը»,– ասաց նա։
ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Նոր Հարավային Ուելսի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հանրապետության արտաքին քաղաքականության պատմության և հայկական պետության կարևոր իրադարձություն է։
«Լեռնային Ղարաբաղի անկախությունւը փաստացի ընդունեց Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկը։ Պետք է նշել, որ հենց Նոր Հարավային Ուելսը դարձավ այն միջուկը, որի շուրջ ձևավորվել է ներկայիս ավստրալական պետությունը»,– ասաց նա։
Ըստ նրա, ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացն ակտիվանում է արդեն 2013-2014 թվականներին։
Որպես օրինակ բերելով Հարավային Սուդանը, Կոսովոն և ճանաչման ճանապարհին գտնվող մի շարք այլ պետռություններ` Բաբայանը համոզմունք հայտնեց, որ այս գործընթացը կարագացվի նաև անկախ պետության բոլոր չափանիշներին համապատասխանող ԼՂՀ–ի կողմից, որը «կլինի այդ շարժման ավանգարդում»։
Բանաձևի ընդունումն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի բազմամսյա քարոզչական աշխատանքի արդյունք է։ Հարցի քննարկումը նախաձեռնել է պատգամավոր Մարիա Ֆիկառան։
Բանաձևում խոսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անկախության 20–ամյակի ընդունման, դրա ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատարելու մասին։ Փաստաթղթում Ավստրալիայի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը և խորացնել Ավստրալիայի հարաբերությունները ԼՂՀ–ի և նրա ժողովրդի հետ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-