Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Աղվան Հովսեփյանը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել

18.07.2014, 13:04
Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Աղվան Հովսեփյանը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Համապատասխան հրամանը նախագահը ստորագրել է ուրբաթ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 10–ին ստորագրել է «Քննչական կոմիտեի մասին» օրենքը, որին համապատասխան ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միաձուլման արդյունքում կստեղծվի նոր մարմին։ Հետագայում այդ կառույցին ծրագրվում է միացնել այլ գերատեսչությունների քննչական մարմինները։

Աղվան Հովսեփյանն ավելի վաղ զբաղեցրել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը, որը լքել է 2013 թվականի սեպտեմբերի 13–ին լիազորությունների վեցամյա ժամկետը լրանալու կապակցությամբ։ -0-