Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Գյումրու քաղաքապետը հայտարարել է ԲՀԿ–ից դուրս գալու մասին

05.03.2015, 18:36
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հինգշաբթի հայտարարել է ԲՀԿ–ից դուրս գալու մասին, հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։
Գյումրու քաղաքապետը հայտարարել է ԲՀԿ–ից դուրս գալու մասին
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հինգշաբթի հայտարարել է ԲՀԿ–ից դուրս գալու մասին, հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,– նշվում է տարածված հայտարարության մեջ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գլխավորել է կուսակցությունը ընտրությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել հինգշաբթի ԲՀԿ–ի համագումարի ժամանակ։ Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ–ի արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով համագումարի ժամանակ հայտարարել է, որ որոշել է հեռանալ կուսակցության և խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից։

Բալասանյանը նաև հայտարարել է հետագա համագործակցության պատրաստակամության մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման համար։

Փետրվարի կեսերին  սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԴ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–-ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–