Շփման գծում անցկացված դիտարկման ժամանակ Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
20.02.2015,
19:24
Ադրբեջանն ուրբաթ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր շփման գծի դիտարկման ժամանակ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանն ուրբաթ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր շփման գծի դիտարկման ժամանակ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):
«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–