Հայաստանի և ՉԺՀ–ի ղեկավարների ստորագրած հռչակագիրը վկայում է առանցքային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների մասին. փորձագետ
26.03.2015,
22:05
Հայաստանի և Չինաստանի նախագահների` «Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» նախօրեին ստորագրած համատեղ հռչակագիրը կարևոր ձեռքբերում է և վկայում է առանցքային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների մասին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Չինաստանի նախագահների` «Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» նախօրեին ստորագրած համատեղ հռչակագիրը կարևոր ձեռքբերում է և վկայում է առանցքային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների մասին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Հռչակագիրը ստորագրվել է նախօրեին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցինփինի միջև` ՀՀ նախագահի` պաշտոնական այցով Չինաստանում գտնվելիս։ Հռչակագիրը ստորագրվել է` ելնելով հետագայում երկկողմ բարեկամական գործակցությունը շարունակելու ընդհանուր ձգտումից, ինչպես նաև հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների գործակցության խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Նշվում է, որ չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։ Հայկական կողմն իր հերթին հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չին
աստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։
«Այն փաստը, որ Հայաստանն ու Չինաստանն ընդհանուր հռչակագիր են ընդունել, արդեն նշանակում է, որ փաստաթղթում ընդգրկված հարցերի շուրջ ընդհանուր մոտեցում և փոխադարձ օժանդակություն կա։ Հռչակագիրը բաղկացած է 12 կետերից, և այնտեղ բացի Արցախի և Թայվանի խնդիրներից, կան նաև այլ դրույթներ, որոնք այսպես թե այնպես անդրադառնում են այդ խնդիրներին»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։
Ըստ նրա` խոսքը գնում է ռազմական համագործակցության, կադրերի պատրաստման, միջազգային հարթակներում փոխազդեցության, կողմերից մեկի անվտանգության դեմ ուղղված միավորումներին չմասնակցելու մասին։
«Այսինքն, այդ ամենը վկայում է, որ փաստաթուղթը մշակվել է գրեթե ռազմավարական դաշինքի սկզբունքներով, և հռչակագրում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ Հայաստանն ու Չինաստանը հանդես կգան նույն դիրքերից, կօժանդակեն միմյանց։ Ինձ թվում է` դա կարևոր ձեռքբերում է, և շատ կարևոր է, որ այդ փաստաթղթի ստորագրումը հնարավոր դարձավ»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։
Փորձագետն ավելացրել է, որ երկու կողմն էլ դատապարտում են մարդկության դեմ հանցագործությունների ժխտման քաղաքականությունը, ինչը հատկապես կարևոր է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի տարում։ -0-