Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Ցուցարարները պետք է իրենք կանխեն սադրանքները. ոստիկանապետ

25.06.2015, 12:35
Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները պետք է իրենք կանխեն սադրանքները, հինգշաբթի Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները պետք է իրենք կանխեն սադրանքները, հինգշաբթի Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Նրա խոսքով` ոստիկանության կողմից որևէ սադրիչ գործողություն չի լինի։

Նա գովել է ցուցարարներին, որ մաքուր են պահում բողոքի ակցիայի անցկացման վայրը, և ավելացրել, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ ոչ մի նկատողություն չունի։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։  

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ –0–