Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Դաշնակցությունը դեկտեմբերի վերջին կկողմնորոշվի ՀՀ նախագահական ընտրությունների մասնակցության ձևաչափի հարցում

09.10.2012, 18:32
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 20–ից հետո կհայտարարի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ իր դիրքորոշման մասին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 20–ից հետո կհայտարարի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ իր դիրքորոշման մասին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Նախագահի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ հարցը կլուծվի արտահերթ գերագույն խորհրդի ընթացքում, որը կանցկացվի դեկտեմբերին։ Խորհրդից հետո, մենք կհայտարարենք մեր վերջնական դիրքորոշումն այն մասին, թե ում ենք աջակցելու»,– ասաց Մինասյանը։

Ըստ նրա` կուսակցության համար ընտրություններին առաջնահերթ են սկզբունքները, ոչ թե անհատները։

«Կուսակցությունը պատրաստ է նույնիսկ աջակցելու ցանկացած թեկնածուի, ով կընդունի Հայաստանի առաջ կանգնած խնդրի լուծման վերաբերյալ ՀՅԴ մոտեցումները»,– ասաց նա։
   
Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՅԴ–ն առաջադրել էր Կուսակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը։ --0--