Փաշինյանը Լիլիթ Մակունցին նշանակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Այսօր,
11:39
Փաշինյանը Լիլիթ Մակունցին նշանակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Լիլիթ Մակունցը նշանակվեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի գրասենյակից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ։
Ավելի վաղ Մակունցը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: 2025 թվականի օգոստոսի 8-ին նա հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսի 2-ից: