ՀՀ նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակել է Հայաստանի վարչապետ
ԵՐԵՎԱՆ,2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կիրակի օրը, ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Հրամանագիրը տեղադրված է նախագահի կայքում։
Ավելի վաղ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ձևավորել է խորհրդարանական մեծամասնություն Հայաստանի նոր՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում, Հանրապետության նախագահին էր ներկայացրել փաստաթղթերի փաթեթ՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ՝ Հիմնական օրենքով նախատեսված կառավարության ղեկավարի նշանակման ընթացակարգն ապահովելու համար։
Նույն օրը, 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի հետ կապված, Փաշինյանը նախագահին էր ներկայացրել Հայաստանի կառավարության հրաժարականի մասին դիմումը. նախագահն ընդունել էր հրաժարականը։ Մինչև նոր կաբինետի ձևավորումը կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսից։