Рейтинг@Mail.ru
USD
368.26
EUR
417.75
RUB
4.8654
GEL
139.06
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Դեկտեմբերին նախատեսվում է պատրաստել ԵԱՏՄ–ում Հայաստանի անդամակցության սառեցման ընթացակարգ․ ՌԴ փոխվարչապետ

05.06.2026, 10:38
ԵԱՏՄ մասին պայմանագիրը չի նախատեսում միության անդամի դուրս գալու կամ անդամակցության կասեցման ընթացակարգեր, այդ միջոցների կիրառման հնարավորությունը կմշակվի մինչև դեկտեմբեր, հայտարարել է ՌԴ փոխվարչապետը
Դեկտեմբերին նախատեսվում է պատրաստել ԵԱՏՄ–ում Հայաստանի անդամակցության սառեցման ընթացակարգ․ ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԵԱՏՄ մասին պայմանագիրը չի նախատեսում միության անդամի դուրս գալու կամ անդամակցության կասեցման ընթացակարգեր, այդ միջոցների կիրառման հնարավորությունը կմշակվի մինչև դեկտեմբեր, «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք հիմա կուսումնասիրենք, թե ինչ է նշանակելու կասեցումը: Իհարկե Միության մասին պայմանագրով նախատեսված չէ անդամակցության կասեցման ռեժիմ, նախատեսված չէ անդամների հեռացման ռեժիմ: Դրա համար այս ամենը պետք է շատ ուշադիր, իրավական տեսանկյունից, ուսումնասիրել մինչև դեկտեմբեր»,- ասել է նա:

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին նախատեսվում է անդրադառնալ խորհրդի հաջորդ նիստում։