Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ, ամեն ինչ գնում է իր հունով. ՌԴ դեսպան

02.08.2014, 17:49
Հայաստանը կդառնա ԵՏՄ–ի լիիրավ անդամ, ամեն ինչ գնում է իր հունով, շաբաթ լրագրողներին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ, ամեն ինչ գնում է իր հունով. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կդառնա ԵՏՄ–ի լիիրավ անդամ, ամեն ինչ գնում է իր հունով, շաբաթ լրագրողներին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Ամեն ինչ ընթանում է իր հերթով, ամեն ինչ կկայանա, Հայաստանը կդառնա Եվրասիական միության լիիրավ անդամ»,– նշեց ռուս դեսպանը։

Մեկնաբանելով Ղազախստանի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ծրագրվում է ստորագրել 2014 թվականի հոկտեմբերին, Վոլինկինը նշեց, որ, հնարավոր է, դա կատարվի ավելի վաղ։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել:

Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն արդեն ամենամոտ ժամանակում կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2014 թ.-ի հոկտեմբերին Մինսկում կայանալիք ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ:-0-