Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի սահմանում

06.09.2016, 14:22
ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դիտարկումը կանցկացվի սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: -0-