Рейтинг@Mail.ru
USD
364.6
EUR
425.2
RUB
4.3204
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ԵԱՀԿ–ն մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

21.05.2015, 13:19
ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ–ն մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկումը կանցկացվի ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:–0–