«Ելք» դաշինքն ընդունում է ընտրությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն համարել, կարծում է «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։
Մարուքյանի խոսքով, ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն համարել այն 120.000 և ավելի քաղաքացիների համար, ովքեր իրենց ազատ կամքով գնացել ու քվեարկել են ԵԼՔ դաշինքի օգտին:
«Յուրաքանչյուր ձայն, որ տրվել է ԵԼՔ-ին, պահել ենք, այդ ձայնը հասել է տեղ, այս առումով մենք ընտրությունները չընդունելու բան չունենք: Մենք այդ 120.000 մարդկանց ներկայացուցիչն ենք 6-րդ գումարման Ազգային ժողովում», - ասել է նա։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենք լցոնումներ, կրկնաքվեարկության դեպքեր չեն գրանցել, բայց ընտրակաշառքի դեպքեր արձանագրվել են և դրանց մասին ահազանգել։ -0-