Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Սերբիայի նախագահի անվանական տակառով

13.10.2014, 14:17
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախօրեին այցելել են Երևանի կոնյակի գործարան  (ԵԿԳ), ասվում է ԵԿԳ–ի թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Սերբիայի նախագահի անվանական տակառով
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախօրեին այցելել են Երևանի կոնյակի գործարան  (ԵԿԳ), ասվում է ԵԿԳ–ի թանգարանի ֆեյսբուքյան էջում։

Համաձայն նախատեսված ծրագրի` պատվիրակությունն այցելել է Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել է հայկական Արարատ կոնյակի պատմությանը և գործընթացին։

Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, որը տեղադրվել է 2001 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի կապակցությամբ։ Տակառում հնեցվում է 1994 թվականի կոնյակի սպիրտ, որը խորհրդանշում է ղարաբաղյան հակամարտության հրադադարի ստորագրումը։ Տակառը կոչվում է «Խաղաղության տակառ», քանի որ բացվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը։ Տոմիսլավ Նիկոլիչը նաև գրառում է կատարել գործարանի հուշագրքում։

Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի անվանական տակառով: Տոմիսլավ Նիկոլիչը Երևանի կոնյակի գործարան այցելած 27-րդ նախագահն է, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնեցվում:   

Էքսկուրսիայի ավարտին Տոմիսլավ Նիկոլիչին որպես նվեր հանձնվեց ձեռնարկության ամենահին սպիրտներից պատրաստած Արարատ կոնյակ։

Երևանի կոնյակի գործարանը` ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն Հայաստանի Հանրապետության խոշոր  հարկատուներից մեկն է և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին  Երևանի կոնյակի գործարանն ընդգրկվել է ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջատար Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբում, որը միավորում է այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսին են` Չիվասը (Chivas`շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (ABSOLUT`շվեդական օղի), Մարտելը (Martell`ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի) և այլն:-0-