Հայաստանի ԱԳՆ-ն հաստատեց, որ ԵՏՄ մուտքի պայմանագիրը պատրաստ կլինի մինչև հուլիսի 1–ը
17.06.2014,
17:18
Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի պայմանագիրը պատրաստ կլինի մինչև հուլիսի 1–ը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի պայմանագիրը պատրաստ կլինի մինչև հուլիսի 1–ը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Մինչև հուլիսի 1–ը պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։ Այս մասին արդեն հրապարակվել են հայտարարություններ, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում», – ասաց Քոչարյանը լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորագրել։ Այն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։–0–