Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը. նախագահ

10.10.2014, 19:59
Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, Մինսկում ասաց Հայաստանի նախագահ Սերժ  Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո` շնորհակալություն հայտնելով պետությունների ղեկավարներին` այդ գործընթացին քաղաքական աջակցության համար:
Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, Մինսկում ասաց Հայաստանի նախագահ Սերժ  Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո` շնորհակալություն հայտնելով պետությունների ղեկավարներին` այդ գործընթացին քաղաքական աջակցության համար:

«Նախագահը հույս է հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն իրենց ազգային խորհրդարաններում մինչև տարեվերջ վավերացնելու այդ պայմանագիրը, որպեսզի հաջորդ տարի հունվարի 1-ից Հայաստանը ևս սկսի իր աշխատանքը», - նշված է հաղորդագրությունում:

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ԵՏՄ մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից։ Երեք երկրներն արդեն հոկտեմբերին վավերացրել են ԵՏՄ մասին պայմանագիրը: Ուրբաթ կողմերը ստորագրել են պայմանագիր` Հայաստանի միանալու մասին:--0--