Պուտինը եվրասիական ինտեգրման գործընթացում Երևանի մասնակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Սարգսյանի հետ
30.06.2014,
18:07
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ և Հայաստանի` եվրասիական ինտեգրմանը միանալու հարցեր է քննարկել նրա հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ և Հայաստանի` եվրասիական ինտեգրմանը միանալու հարցեր է քննարկել նրա հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Առաջնորդները նաև քննարկել են Հայաստանի` եվրասիական ինտեգրման գործընթացներին լիամասշտաբ միացմանը վերաբերող հարցեր», - նշվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը հատկապես ընդգծել է հայ-ռուսական գործընկերության ամրապնդման գործում Սարգսյանի կատարած անձնական ներդրումը:
2013 թ.-ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանն ընդգրկվելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործում մասնակցելու մտադրության մասին: ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24-ին:-0-