Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Գերմանիան պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

21.06.2016, 15:05
Գերմանիայի կառավարությունը չի բացառում Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացումը, հաղորդում է Ֆինմարկետը` հղում անելով «Գերմանական ալիքին»:
Գերմանիան պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կառավարությունը չի բացառում Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացումը, հաղորդում է Ֆինմարկետը` հղում անելով «Գերմանական ալիքին»:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի դեմ հետագա սահմանափակող միջոցներ ընդունել, եթե նրա գործողությունները նման անհրաժեշտություն առաջացնեն», - նախօրեին հայտարարել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:

Նրա խոսքով, Բեռլինն այժմ հիմքեր չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար: Պատժամիջոցների չեղարկումը բացառապես կախված է Մոսկվայի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարումից և նրա կողմից Ուկրաինայի ինքնիշխանության պահպանումը, ինչը համաձայնեցվել է մայիսին` «մեծ յոթյակի» երկրների հանդիպման ժամանակ:

Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ուժի մեջ թողնի Մոսկվայի դեմ ընդունած պատժամիջոցները: «Պետք չէ չեղարկել տնտեսական պատժամիջոցները, մինչ Ռուսաստանը չփոխի իր վարքը», - ասել է Ստոլտենբերգը` նշելով, որ, իր կարծիքով, ԵՄ-ի երկրները համամիտ են այս հարցում:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն ԵՄ երկրների իր գործընկերների հետ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ, չնայած Մինսկի պայմանավորվածությունների կատարման հարցում առաջընթաց կա, այն «բավարար» չէ, և ՌԴ-ի դեմ ընդունված պատժամիջոցները չպետք է չեղաչկվեն: Նա ակնկալում է, որ ԵՄ-ն կորոշի երկարացնել պատժամիջոցները, և գտնում է, որ ապագայում պետք է ոչ թե պատժամիջոցների մեխանիկական երարաձգում, այլ ԵՄ-ի ներսում այս հարցի շուրջ քննարկում, որը կարող է տեղի ունենալ, օրինակ, ԵՄ-ի պետությունների և կառավարությունների առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի ժամանակ: 

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդն իր հերթին նշել է, որ «պատժամիջոցների վերաքննարկման յուրաքանչյուր փորձ մեկնաբանվելու է որպես թուլություն»: Նա կարծում է, որ ԵՄ-ն չպետք է Ռուսաստանը դնի Ուկրաինայի հետ մի հարթակի վրա, նույնիսկ եթե վերջինն ի վիճակի չէ կատարել Մինսկի պայմանավորվածությունների բոլոր պահանջները: -0-