Ղազախստանի նախագահը և Վրաստանի վարչապետը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։
Ղազախստանի նախագահի շնորավորանքը
«Միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններն անցկացվել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ բաց և քաղաքացիների կամքը արտահայտելու համար բավարար պայմաններով», - նշված է «Ակորդա»ի տարածած հայտարարության մեջ։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է շարունակական հաջողություններ իր աշխատանքում՝ ի պաշտպանություն Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի։
Տոկաևը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Պետության ղեկավարը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ իր երկրի զարգացման գործում, խաղաղություն և բարգավաճում։
Վրաստանի վարչապետի շնորհավորանքը
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ»,- գրել է Կոբախիձեն X-ի իր էջում։
Նա նշել է, որ անհամբեր սպասում է իրենց սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝ հանուն երկու ազգերի բարգավաճման։
այկական կուսակցություն, «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» կուսակցությունների դաշինք, «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։
Ընտրությունների մասին
Հայաստանի ԿԸՀ-ն հունիսի 8-ի առավոտյան հրապարակել է բոլոր 2005 ընտրատեղամասերում կայացած քվեարկության արդյունքների նախնական տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ խորհրդարան են անցնում չորս քաղաքական ուժեր. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — ձայների 49,81%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինք — 23,29%, «Հայաստան» դաշինք — 9,94% և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 4%:
Ընտրություններին մասնակցած մնացած 14 քաղաքական ուժերը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։
ԿԸՀ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։