Գվատեմալայում Հայաստանի դեսպանի հավատարմագրումը կօգնի բազմակողմ համագործակցության զարգացմանը. Նալբանդյան
25.10.2012,
10:54
Հայաստանի և Գվատեմալայի բազմակողմանի համագործակցությանը կնպաստի համատեղության կարգով ՀՀ դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գվատեմալայի արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ հանդիպման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Գվատեմալայի բազմակողմանի համագործակցությանը կնպաստի համատեղության կարգով ՀՀ դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գվատեմալայի արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ մեծ ներուժ է առկա երկու երկրների միջև թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար:
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, գործարար կապերի հաստատման, մշակութային փոխանակումների իրականացման վերաբերյալ:
Նախարար Կաբայերոսը ներկայացրել է Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գվատեմալայի անդամակցության ենթատեքստում նախարարները քննարկել են միջազգային օրակարգի այժմեական հարցերը:
Էդվարդ Նալբանդյանն իր գվատեմալացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Գվատեմալայի Ազգային կոնգրեսի նախագահ Ջուդի Ռիվերա Էստրադային:
Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարն ասել է, որ այս տարի իր երկրի համար առանձնահատուկ տարի է, քանի որ մայաների օրացույցի համաձայն այս տարին նոր սկիզբ է խորհրդանշում, ինչը նաև նոր սկիզբ կհանդիսանա հայ-գվատեմալական հարաբերությունների համար, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան է այցելում Գվատեմալա:
Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Ազգային Կոնգրեսի մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնել բարեկամական խումբ ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևավորման վերաբերյալ:-0-