Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը ղարաբաղաադրբեջանական շփման գծում

09.08.2016, 10:26
Օգոստոսի 9–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 16 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը ղարաբաղաադրբեջանական շփման գծում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 9–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 16 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքից հայկական դիրքերի ուղղությամբ ավելի քան 120 կրակոց է արձակել»,– ասվում է հաղորդման մեջ։

Պաշտպանության նախարարությունից նշել են, որ Պաշտպանության բանակի առաջավոր ջոկատները զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ -0-